00:00:00

Էրդողանը կարծում է՝ տարածաշրջանում խաղաղությանը կարելի է հասնել պաղեստինյան պետության ստեղծմամբ

21:07, 13 փետրվար 2024 Աշխարհ

Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին:

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը անավարտ կմնան, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա նաև հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս կաջակցի պաղեստինցիներին իրենց իրավունքների համար պայքարում: «Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական և միայնակ»,-ասել Է Էրդողանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր