00:00:00

Նման դեպքեր եղել են ու լինելու են. մեր ԶՈՒ-ն պետք է միշտ պարաստ լինի ցանկացած սադրանքի ու հարձակման. ՔՊ-ական պատգամավոր

13:08, 13 փետրվար 2024 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է՝ այն իրավիճակը, որ այսօր եղել է Ներքին Հանդում, եղել է ու լինելու է։

 

«Ուղղակի պետք է դրանք հասցվեն նվազագույնի, դրա համար մի շարք աշխատանքներ են պետք, ինչը արվում է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ նման դեպքերը չվերածվեն էսկալացիայի։

 

Նա կարծում է, որ ՊՆ-ում ծառայողական քննություն կիրականացվի՝ ինչպե՞ս առաջացավ այս սադրանքը, ինչի՞ պատճառ էր այս ամենը։

 

Լրագրողի հարցին՝ այսինքն հայկական կո՞ղմն է գործողություն արել՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիները լուր են տարածել, այդ կապակցությամբ, կարծում եմ, ծառայողական քննություն է լինելու, բազմակողմանի վերլուծության արդյունքներով արդեն օբյեկտիվ պատկերն ի հայտ կգա»։

 

ՔՊ-ականի գնահատմամբ՝ եթե խաղաղության պայմանագիր կամ չհարձակվելու համաձայնագիր լինի՝ նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։

 

«Բայց ինչ էլ լինի՝ մեր զինված ուժերը պետք է միշտ պարաստ լինեն ցանկացած սադրանքի ու ցանկացած հարձակման»,- հավելեց Արմեն Խաչատրյանը։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր