00:00:00

Իրականացվում են վերանորոգման և արդիականացման աշխատանքներ. ՊՆ-ն պարզաբանում է

10:12, 12 փետրվար 2024 Քաղաքականություն

«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր  զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»:

Այս մասին Irakanum.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե զորամասերից հեռացվում են նահատակված զինվորների լուսանկարները։ 


Հիշեցնենք, որ այս մասին գրառում արել էր նաեւ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8֊ին, հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։

Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ֊ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։

Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ»,-գրել էր իրավապաշտպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր