00:00:00

Արմավիրի դատախազը հօգուտ թուրքի որոշում է կայացրել․Արմավիրի բնակիչը մեղադրում է իրավապահներին՝ խոշոր չափի խարդախության գործը կոծկելու մեջ

17:12, 11 փետրվար 2024 Իրավական

Irakanum.am–ը ստացել է ահազանգ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանից առ այն, որ Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը։ Այս մասին ահազանգում է խաբեության զոհ դարձած բնակիչը։

Ավդոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2021 թվականի հոկտեմբերին ինքը 30 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքացի ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլահ Նեժադին։ «Ֆերմայից վաճառել եմ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մի երեք օրից գումարը ստանալու ակնկալիքով։ Ասեց, թե ապրանքը  պետք է հասներ Մեղրիի անցակետ, որ իրենց ներկայացուցիչը տեսներ, որ ապրանքը տեղ է հասել, ու փողը տան։ Հետո զանգում է, ինձ թե անասունների վրա տիզ կա, բայց էդ ժամանակ արդեն մեզ խաբած է լինում ապրանքը անցել է Պարսկաստան, նսկ ինքն ասում թր, թե Մեղրիում է։ Հետո էլի զանգեց, ասաց՝ որդին Իրանում վթարի է ենթարկվել ու հիմա կենդանին մնում է մաքսակետում, իսկ ինքը գնում է Իրան։ Նա խաբում էր, կենդանին արդեն անցկացրել էր ու ինքն էլ գնացել»,- նշեց մեր զրուցակիցը։ Գնորդի հետ վաղուց են իրար ճանաչել, բայց առաջին անգամ էր նրան ապրանք վաճառում։

Լուսնակարում՝  Իրանի քաղաքացի ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլահ Նեժադին

Ֆերմերը պատմեց, որ 2022 թվականի ապրիլին ինքը դիմել է Արմավիրի ոստիկանություն, որի արդյունքում Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել Հայաստան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Առեսերսման ժամանակ ազգությամբ թուրքը հայտարարել է, որ որեւէ ապրանք չի գնել Ավդոյանից։

«Գործը երկու տարի քննում էին։ Այդ ընթացքում պարզել էին, որ առքուվաճառքի պայմանագրի տակ նա կեղծել էր իմ ստորագրությունը, փորձաքննությունը հաստատել էր նաև, որ կեղծ փաստաթղթերով է արտահանել կենդանիներին։ Բայց այս ամենի վրա քննինչ ու դատախազը աչք են փակում։

Երկու տարի գործը քննելուց հետո մեկ շաբաթ առաջ գործը պետք է ուղարկեին դատարան, բայց էջմիածնի քննչականի պետի տեղակալը զանգեց, կանչեց ու ասաց՝ գիտես Արմավիրի մարզի դատախազը գործը փակել է։

Թե ինչ հիմնավորմամբ, ինչ պատճառաբանությամբ է դատախազությունը գործը հօգուտ իրեն հարցը լուծել չգիտեմ։ Հիմա նրա հետապնդումը դադարեցրել են, որ պարսիկը կարողանա Հայաստանից գնալ»։

Ավդոյանը կարծում է, որ այստեղ կոռուպցիա կա։ «Եթե կաշառք չեն վերցրել, ինչի՞ են էդ թուրքի օգտին որոշում կայացրել ու գործը փակել, բոլոր ապացույցները կան, որ խարդախություն է արել, իմ ստորագրությունը կեղծել է, կենդանիներին էլ կեղծ փաստաթղթերով է հանել, բայց այս բոլոր ապացույցները հաշվի չեն առել»։

 Որոշումը դեռ չի ստացել, ստանալուն պես բողոքարկելու են։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր