Փարիզի և Մոսկվայի միջև քաղաքական շփումներն այժմ ամբողջությամբ ընդհատվել են, սակայն Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի խուսափել շփումներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Արտեմ Ստուդեննիկովը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարելի է ակնկալել, որ կբարելավվեն հարաբերությունները Փարիզի հետ կառավարության վերջին վերադասավորումների ֆոնին, նա ասել է, որ «պատրանքներ չունեն»․ «Խոսքը անձերի մասին չէ, այլ մեր երկրի հանդեպ խորապես ոչ բարեկամական ռազմավարական կուրսի, որն այսօր իրականացնում է պաշտոնական Փարիզը»,- պարզաբանել է նա։