00:00:00

Գլխավոր դատախազությունը ստացել է ՔՊ–ականների ստորագրությամբ միջնորդությունը․ ինչ է սպասվում

14:12, 08 փետրվար 2024 Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին Irakanum.am–ի հարցման ի պատասխան  հայտնեցին դատախազությունից։

Մեր տեղեկություններով դատախազությունը հաջորդ շաբաթ իր դիրքորոշումը կհայտնի միջնորդության վերաբերյալ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ու գործով մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին, ինչպես նաև ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանին ազատ արձակեն: 

Ինչպես հայտնի է «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում ունի 71 պատգամավոր։ Մենք գրել էինք, որ պատգամավորներից մի քանիսը վատառողջ են և ֆիզիկապես ԱԺ գալ ու ստորագրել չեն կարողացել, ևս երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ, այդ իսկ պատճառով չեն միացել ստորագրահավաքին։ 

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Նշենք, որ գործով ավելի վաղ կալանավորվել էին «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր