00:00:00

Նիկոլ Փաշինյանը առավոտյան 7։30-ից աշխատանքի է գնում, արդեն բավականին փորձ է ձեռք բերել․ Սուքիասյան

13:17, 08 փետրվար 2024 Քաղաքականություն

Դրանք բոլորը հորինվածքներ են․ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ում կա՞ն ներիշխանական հակասություններ։

«Շատ կայուն քաղաքական համակարգ է։ Դա բոլոր ժամանակներում է եղել՝ 90-ականներից սկսած, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ տարբեր քաղաքական ուժեր, հարթակներ այդ կարգի լուրեր հրապարակել են կամ չեն կարող հիմնավորել։ Այժմ շատ կայուն իշխանական համակարգ է»,-ասաց նա։

Ըստ նրա՝ վարչապետը երկար աշխատում է, տիրապետում է կառավարման համակարգին։

«Նիկոլ Փաշինյանը երկար աշխատում է, առավոտյան 7։30-ից գնում է աշխատանքի, տիրապետում է, արդեն բավականին փորձ է ձեռք բերել և՛ միջազգային հարթակում, և՛ Հայաստանի Հանրապետությունում,  գործող օրենքերը և ՀՀ-ում հիմքերը լավ տեսնում եք։ Դուք ինքներդ լավ տեսնում եք տնտեսական մեր բարեփոխումները և արդյունքները, և՛ աշխատվարձերի, բյուջեի և ՀՆԱ-ի տեսքով, դրանք միայն  ամենաճիշտ ապացույցն են»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր