Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը, որը նաեւ իրավունք է ստացել մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը: