00:00:00

Խաղաղության գինը կյանքն է, իսկ կյանքը՝ Հայրենիքը․ բանակի օրվա առիթով միջոցառում է եղել Արարատում

23:20, 28 հունվար 2024 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 32-ամյակի կապակցությամբ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն իրենց խոնարհումն ու երախտիքն են հայտնել ի նշան Հայոց բանակը կերտած բոլոր անմահ հերոսների հիշատակի։

Նրանք մասնակցել են ՀՀ Արարատի մարզի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում անցկացված համերգային միջոցառմանը՝ անձամբ շնորհավորանքի խոսքեր հղելով և սատարելով մեր զինվորներին։

Քանզի խաղաղության գինը կյանքն է, իսկ կյանքը՝ Հայրենիքը, ուրեմն այսօր և միշտ թող անսասան լինի հայրենի հողը, անկոտրում լինի բոլորիս կամքը և Աստված թող պահապան լինի հայ զինվորին։

Շնորհավո՜ր տոնդ, հայ զինվոր․․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր