Փարիզում էկոակտիվիստները Լուվրի թանգարանում ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») հռչակավոր կտավի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Riposte alimentaire» անունը կրող կազմակերպությունը, որը ներկայանում է որպես «քաղաքացիական դիմադրության ֆրանսիական արշավ, որի նպատակը հասարակությունը կլիմայական և սոցիալական առումով արմատապես փոխելն է», գործակալությանը հայտարարություն է ուղարկել, որում պատասխանատվություն է ստանձնել ակցիայի համար: