00:00:00

Օրհնության կարգ՝ ռազմական ակադեմիայի սաներին

16:46, 28 հունվար 2024 Հասարակություն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տոնել են Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը:

Ռազմական ակադեմիայի սաներին օրհնության կարգ է մատուցվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի ձեռամբ:

Հոգևորականը կուրսանտներին մաղթել է Աստծո օրհնությամբ խաղաղ ծառայություն: Հույս է հայտնել, որ աշխարհում կլինի խաղաղություն ու կկարողանանք զարգանալ և հզորանալ: Քահանան, շնորհավորելով Հայոց բանակի տոնը, անդրադարձել է նաև քաջության և նվիրումի կարևորությանը յուրաքանչյուր հայորդու կյանքում:

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են ռազմական ակադեմիայի լավագույն սաները:

--00—ՅՄ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր