Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ արտադրել ռազմական տեխնիկա, ներառյալ ուղղաթիռներ և սուզանավեր։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության ոլորտում։
Մասնավորապես, Հնդկաստանում կբացվի Ֆրանսիական Safran SA ընկերության ամենաժամանակակից շարժիչների, ինչպես նաև ֆրանսիական արտադրության Dassault Rafale կործանիչների շարժիչների վերանորոգման և սպասարկման կենտրոն:
Գործարքների արժեքը չի նշվում։
Հնդկական ընկերությունները նույնպես համաձայնագիր են ստորագրել քաղաքացիական ուղղաթիռների արտադրության վերաբերյալ:
Բացի այդ, երկրները որոշել են ուժեղացնել համագործակցությունը Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում՝ հիմնվելով համատեղ հետախուզական առաքելությունների փորձի վրա։