00:00:00

Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ. Արմեն Սարգսյան

08:02, 22 հունվար 2024 Քաղաքականություն

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը․

 

«Խոր ցավ ապրեցի Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ:

 

Մենք համադասարանցիներ էինք, որոշ ժամանակ հետո նա մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն հայրենիքի հանդեպ սերը նրան ետ բերեց ծննդավայր:

 

Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ , որն իր ստեղծարար աշխատանքով ու մտածողությամբ նոր որակի ու մակարդակի բարձրացրեց հայկական ազգային խոհանոցը:

 

Նա իր շուրջը և իրենով գունագեղ կոլորիտ էր ստեղծում...Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն:

 

Հանգչիր խաղաղությամբ, լավ մարդ, լավ ընկեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր