00:00:00

Հարությունյանը Գալուզինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բաքվի հայտարարությունների վերաբերյալ

09:26, 18 հունվար 2024 Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

 

Դեսպանության տվյալով՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:

 

Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշվել է. «Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր