00:00:00

Սյունիքի մարզպետն արձակուրդ է մեկնում

16:44, 17 հունվար 2024 Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որով արձակուրդ է տրամադրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունվարի 18-25-ը ներառյալ:

2. Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը»,- ասվում է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր