00:00:00

Ֆրանսիայի սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցման բանաձև կքննարկվի

08:24, 16 հունվար 2024 Քաղաքականություն

Հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատում քննարկվող բանաձևերից մեկը կվերաբերի Հայաստանին և արցախահայերին։ 

 

Սենատի մի խումբ հանրապետական պատգամավորներ՝ Բրյունո Ռետայոն, Ժիլբեր Դվինազն ու այլք, Ֆրանսիայի սահմանադրության 34-1-րդ հոդվածի համաձայն առաջարկում են բանաձև ընդունել, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն, ագրեսիայի հետագա ցանկացած փորձ կանխելուն և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն։

 

Բանաձևը կոչ է անելու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և «պահանջում է անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեցող հայ բնակչությանը»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր