00:00:00

Ասում եք՝ հոպ ախպեր, 2,5 մլն վճարի,թե չէ քեզ կտանենք բանակ․ Գեղամ Մանուկյանը՝ օրենքի նախագծի մասին

14:36, 15 հունվար 2024 Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության  և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ  առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում  նախագիծը ենթարկվել է արմատական փոփոխության։
«Եթե առաջին ընթերցման ժամանակ խոսքը 27 տարին լրացած, ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիների թնջուկը լուծելն էր, ապա այստեղ ավելացել է ևս մեկ կետ , որին հիմա Կառավարությունը դեմ է ։ 27-ին տարին լրացած անձը , որը դառնում է  ՀՀ քաղաքացի, 2,5 մլն պետք է վճարի՝  բանակ չգնալու համար։ Մենք սահմանադրականության խնդիր ունենք ։ Դիցուկ՝ ազգությամբ ֆրանսիացին ամուսնացել է ՀՀ քաղաքացի աղջկա հետ, սիրում է կնոջը և հանուն նրա գալիս է ՀՀ քաղաքացիություն է ստանում, ասում եք՝ հոպ ախպեր, 2,5 մլն վճարի,թե չէ քեզ կտանենք բանակ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց  Մանուկյանը՝ հավելելով․

«Մեկ այլ խնդիր․ ՀՀ  27-ը լրացած քաղաքացին , որը պետք է 15 մլն վճարի ՝ ծառայությունից ազատվելու համար, Սահմանադրական դատարան է մտնում, որովհետև  ՀՀ երկու քաղաքացի չեն կարող տարբեր իրավունքներ ունենալ, անհավասարություն չի կարող լինել ՝ անկախ նրանից  18 տարեկան է, թե  27-ից հետո ՀՀ քաղաքացի դարձել»։

Պատգամավորն իր խոսքում մի դրվագ էլ Կառավարության գործելաոճից  ներկայացրեց․   «Բոլոր հարցերում Մհեր Գրիգորյանը համաձայնել է իրենց հետ ,թեև ՊՆ ասում է՝ վերապահում ունի։ Մի քիչ  վախենում եմ՝ Մհեր Գրիգորյանին սահմագծման ու սահմանազատման էդ հանձնաժողովի  նախագահի պաշտոնից հանեք, թե չէ գնալու է Ադրբեջան ամեն ինչում համաձայնվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր