Շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել, այդպիսի անձինք էլ կան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «ՀՀ պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Այս օրինագծով չեղարկվում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։ Փոխնախարարի խոսքով, Հայաստանում այսօր 17 պատվավոր կոչում կա. «Պատվավոր կոչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է առանձին մասնագետների խրախուսման չափելի եւ կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ, վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցականաբաշխություններ իրականացնելով: Առաջավոր երկրների փորձը ցույց է տալիս, որ այնտեղ պատվվոր կոչումների ինստիտուտ առհասարակ չկա»,-ասաց նա:
Փոխնախարարն ընդգեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շնորհվել է1181 պատվավոր կոչում և օրենքի փոփոխությունից հետո նրանք պահպանելու են իրեն իրենց իրավունքները և արտոնությունները. «Շատ դեպքերում ժողովրադականը, կամ վաստակավոր լիները, ցավոք սրտի, կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել»,- ասաց փոխնախարարը և հավաստիացրեց, որ պետությունը չի բացառելու իր միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին, այլ հակառակը՝ խրախուսելու է և աջակցելու է դրանց գոյությանը, բայց չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»:
«Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։