Արտաքին և ներքին որոշ ուժեր չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, մինչ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Եվ Հայաստանում, և Ադրբեջանում, ինչպես նաև մեր երկրներից դուրս կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ, բայց այս պարագայում շատ կարևոր է այլ երկրների ղեկավարների դիրքորոշումները»,- նշել է նա։