00:00:00

ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից, ապա վերանշանակվել

15:25, 12 հունվար 2024 Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ վերանշանակվել:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել է նույն պաշտոնում։

 

Նշենք, որ գործընթացը պայմանավորված է դեկտեմբերի մի շարք օրենքներում փոփոխություններով, որոնցով վարչապետին է վերապահվել ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր