«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»։
Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը։