00:00:00

Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ․ Ավանեսյան

12:45, 31 դեկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների առթիվ։

«Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:

Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:
Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»,-նշված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր