2023 թվականին 500 ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունն աճել է 1,5 տրիլիոն դոլարով, գրել է Bloomberg-ը։
Աշխարհի ամենահարուստ 500 անձանց ցանկը, ըստ հրապարակման շարունակում է գլխավորել Իլոն Մասկը։ 2023 թվականին նրա եկամուտները ավելացել են 95,4 միլիարդ դոլարով։
Ջեֆ Բեզոսն իր կարողությունն այս տարի ավելացրել է ավելի քան 70 միլիարդ դոլարով, իսկ Մարկ Ցուկերբերգը 80 միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել։