00:00:00

Արտակարգ իրավիճակ՝ դեպի Վրաստան ճանապարհին, հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հատել սահմանը

14:55, 30 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստանի սահմանն անցնող հատվածում:

SHAMSHYAN.com ահանզանգած բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վրացական կողմի թերի ու փնթի աշխատանքից, ասելով, որ եթե Հայաստանի մաքսատան աշխատակիցները աշխատում են օպերատիվ ու բարեխիղճ, ապա նույնը չես կարող ասել վրացական կողմի մասին: Վրացական կողմում միտումնավոր, ժամեր շարունակ Հայաստանից մեկնողներին պահում են, ստուգումները կատարում են «կրիայի հոգեբանությամբ», ինչի պատճառով մարդիկ ժամերով ու օրերով չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը:

Հերթն էլ անցնում է մի քանի կիլոմետրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր