00:00:00

Թբիլիսիից ոչ հեռու երկրաշարժ է գրանցվել

11:48, 30 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Թբիլիսիից ոչ հեռու տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 30-ի առավոտյան, ժամը 08.58-ին, Վրաստանի մայրաքաղաքից 53 կիլոմետր հեռու՝ Բոլնիս քաղաքի մերձակայքում (Քվեմո-Քարթլիի շրջան)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Շենքերի վնասվելու մասին տեղեկություններ չեն ստացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր