Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին․
«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում:
Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական օժանդակության տրամադրումն ու նրանց միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:
Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,- գրել է Ավինյանը։