«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է․
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: