Տոնական առևտրով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում։ Վերահսկողությունն այսօր մեկնարկել էր ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածքից: Ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի մսի վաճառքի բոլոր կետերում: Տեսուչները շրջել են մսի վաճառքի կետերով և ստուել վաճառվող մսի ծագումը, թե որտեղ է պահվել կենդանին, որտեղ է իրականացվել սպանդը և այլն։
Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շրջայցերի արդյունքում պարզել են, որ խնդիրներ կան կնիքներից՝ պահանջի 5-րդ ձևի վկայականի բացակայության մասով, որն ըստ նրա թույլ է տալիս միսը նույնականացնել սպանդանոցի թղթի հետ, արդյոք սպանդանոցում է մորթվել, թե ոչ։
Տեսուչը նաև ասաց, որ խոզի մսի մասով տեղեկատվական թեթիկն է որոշ տեղեր բացակայել։
Նշված խախտումների համար կազմվել է արձանագրություն՝ տեղեկատվական թեթիկի բացակայության համար տուգանքի չափը կազմել է 200-500 000 դրամ, կնքի բացակայությունը՝ 50 000 դրամ։