Ռուս խաղաղապահները սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրենց տեղակայման վայրերում տեղավորել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների, այնուհետ ապահովել Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղավորումը իրենց տեղակայման վայրերում, այնուհետև ԼՂ գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք», - ասել է Գերասիմովը՝ նշելով, որ գրեթե 300 վիրավոր է տեղափոխվել։
«Միևնույն ժամանակ, մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել, որպես խաղաղ կյանք կառուցելու և տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր», - ասել է նա: