Արցախցիների Արցախ վերադարձի համար պայքարի հիմքերը պետք է դրվեն այսօր, սա երկարատև գործընթաց է առանձնահատուկ գործիքակազմով:
«Արցախպրեսի» փոխանցմամբ այս մասին հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերջերս հույս էր հայտնել, որ կհաջողվի առաջընթաց գրանցել ԵՄ համար գերակա այս հարցում։
«Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն», - ասել էր Միշելը։
Ո՞ր դեպքում և ի՞նչ պայմանների առաջադրմամբ է իրատեսական արցախահայերի վերադարձը հայրենիք` հակադարձել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։