00:00:00

Աշոցք-Տաշիր ճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

20:37, 16 դեկտեմբեր 2023 Հասարակություն

 Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղից Տաշիր տանող ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Տաշիր-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր