Իսրայելի եւ Կատարի պաշտոնյաները շաբաթ օրը պետք է հանդիպեն Նորվեգիայում եւ փորձեն վերականգնել Գազայում պահվող պատանդների ազատման մասին բանակցությունները՝ հրադադարի եւ Իսրայելում պաղեստինցի ձերբակալվածների ազատման դիմաց, տեղեկացրել է Wall Street Journal թերթը։
Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդելռահման Ալ Թանին Օսլոյում պետք է հանդիպի Իսրայելի «Մոսադի» ղեկավար Դեւիդ Բարնեայի հետ, տեղեկացրել է պարբերականը՝ հղում կատարելով այն մարդկանց, որոնք ծանոթ են հարցին։ Բարնեան հավանաբար կհանդիպի նաեւ եգիպտացի պաշտոնատար անձանց հետ, գրել է ԶԼՄ-ն։
Բանակցությունների վերականգնմանը խանգարում են լուրջ խոչընդոտներ, այդ թվում ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր պայմանների շուրջ տարաձայնությունները, նշել են իրազեկ աղբյուրները։