00:00:00

Դատարանը Նյու Յորքի նախկին քաղաքապետին պարտավորեցրել է ընտրական շտաբի աշխատակցուհիներին վճարել 148 մլն դոլար

12:53, 16 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պետք է Ջորջիայի նահանգի ընտրական շտաբի երկու աշխատակցուհիներին վճարի 148 մլն դոլար որպես վնասի փոխհատուցում, ուրբաթ հայտնել է ատենակալների դաշնային ժյուրին, փոխանցել է NBC News-ը։

Ութ ատենակալները որոշել են, որ Ռուբի Ֆրիմանին եւ նրա դստերը՝ Վանդրեա Մոսին պետք է վճարվի այդ գումարը քառօրյա դատավարությունից հետո, որի ընթացքում նրանք հայտարարել են, որ «Ջուլիանիի սուտը հօգուտ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կեղծ հայտարարությունների՝ նրանց ենթարկել է ռասիստական հարձակումների եւ սպառնալիքների ու գլխիվայր շրջել է նրանց կյանքը»։

Գումարը հաշվարկվել է զրպարտության, տուգանային պատժամիջոցների եւ հուզական տառապանքների համար։ Հայցվորները ստացել են 20-ական մլն դոլար հուզական տառապանքների եւ 75 մլն դոլար՝ որպես տուգանք։

Ֆրիմանն ստացել է 16 միլիոնից մի փոքր ավելի որպես փոխհատուցում  զրպարտության դիմաց, իսկ Մոսը՝ մոտ 1 մլն։

Ջուլիանին գումարն անվանել է «անհեթեթ» եւ լրագրողներին ասել է, որ բողոքարկելու է այս որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր