00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորությաննն Ազգային տոնի առթիվ

11:54, 16 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: 

Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել հայ-բահրեյնյան հարաբերությունների խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների»:

Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայուն զարգացում։ Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-բահրեյնյան բարեկամական հարաբերություններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր