00:00:00

Քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված կենդանիների խնամքի կենտրոնից գումար ու փաստաթղթեր են գողացել

20:58, 15 դեկտեմբեր 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ  27-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ դեկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից միչև դեկտեմբերի 13-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցախի 4-րդ նրբանցքում գործող Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն» ՀՈԱԿ կենդանիների խնամքի կենտրոնի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում Հ․ Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է փաստաթղթեր, գումար և վառելիքի կտրոններ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր