ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ դեսպան Քրիստինա Քվինը Արցախից բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների հետ է հանդիպել։
«Դեկտեմբերի 15-ին դեսպան Քվինը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։ Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր»,- նշված է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում :