Այս պահին վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։
Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։
«Դեմ ենք 30-ին» վանկարկումներով նրանք վրացական համարանիշները ձեռքներին՝ շրջում են Հանրապետության հրապարակում։
«Այստեղ հավաքվել ենք վրացական համարանիշներով մեքենաների վարորդներով, ովքեր դրանք շահագործում են։ Ամեն մեկը դա գնել է իր համար։ Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները սուբսիդավորման ծրագրով պետք է մաքսազերծվեն, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս։ Դա լուծում չի հարցին, ստացվում է, որ մեզ հարկադրված տանում են մաքսազերծման։ Այսօր ոչ ոքս դրա հնարավորություհնը չունի։ 25 օր ժամանակ են տվել։ Խոսքը 2մլն և ավելի դրամի մասին է։ Դիմացն էլ Նոր տարի է, ոչ մեկն էլ այդ գումարը չունի։ Այդ մեքենաների վարորդները ավելի էժան են գնել ու բերել մեքենաները և հիմա դրա գնից ավելի թանկ պահանջում են մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ այդ 30 տոկսսը և բնապահպանության հարկը վերանայվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Վարորդներից մեկն էլ խնդրանքով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերանայի օրենքը, և իր խոսքով՝ իրենց դուրս բերի այս փակուղուց։