ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.30-ին, «Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակում (Հյուսիսային պողոտա 1) տեղի կունենա շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանի (հեռավար միացմամբ) եւ շարժման հիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսները կանդրադառնան շարժման նպատակներին, մեր երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների հաղթահարման մեխանիզմներին եւ ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար քաղաքականության հետեւանքով ստեղծված քաոտիկ իրավիճակին։
«Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակ, Երեւան, Հյուսիսային պողոտա 1»։