00:00:00

33,2 միլիարդ ռուբլի կծախսվի՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կազմակերպելու համար

21:36, 13 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախապատրաստման ու կազմակերպման համար 33,2 միլիարդ ռուբլի է տրամադրվել բյուջեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է միջոցները, հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը։

«2023 թվականի դաշնային բյուջեում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախապատրաստման համար նախատեսված են 33,2 միլիարդ ռուբլու չափով միջոցներ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են ՌԴ ԿԸՀ-ին։ Այդ միջոցներով   իրականացվելու են ընտրությունների կազմակերպման հետ կապված բոլոր միջոցառումները»,- ասել է Բուլաևը։

Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են 2024 թվականի մարտի 15-17-ը։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր