00:00:00

«Ես ոչինչ չեմ կարող ասել, գերեվարված չեմ եղել»․ Ռազմագերու ծնողը չգիտի՝ իշխանությունը մեղքի բաժին ունի՞, որ հայ զինվորները հայտնվել են Բաքվում

20:01, 13 դեկտեմբեր 2023 Հասարակություն

«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ շարունակվում են հավաքված մնալ ռազմագերիների ծնողները։ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Վահագն Ղարիբյանի մայրը նշեց՝ որդուն դեռ չի տեսել,  վերջին անգամ նոյեմբերին են հեռախոսազրույց ունեցել Կարմիր խաչի միջոցով․ ինչպես այդ, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում ասել է՝ «լավ եմ», «պայմանները լավն են», իսկ թե իրականում այդպես է, թե ոչ, կերևա հետագայում։

«Դեռ տղայից չեմ տեսել»,- ասաց նա։

Ռազմագերու ծնողը նշեց նաև՝ «կառավարությունն աշխատում էր, որ գերիները վերադառնային»։

«Շատ գոհ ենք մեր կառավարությունից։ Շնորհակալություն մեր կառավարությանը, մեր ԱԱԾ-ին, արտերկրին, երկրագնդի բոլոր մարդկանց, որ ջանք ներդրեցին»,- ասաց նա։

Հարցին՝ իշխանության գործելաոճի պատճառո՞վ չէր արդյոք, որ տղաները գերեվարվեցին, ռազմագերու մայրը պատասխանեց․ «Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ իմ որդին դեռ չի վերադարձել, ես էլ գերեվարված չեմ եղել։ Ես չգիտեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր