00:00:00

Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

19:49, 13 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։

Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով. հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր