«Ազատության»-ը տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ուղիղ չի պատասխանել հարցին՝ «Խաղաղության պայմանագիրը» կունենա՞ հստակ երաշխավոր։
«Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:
Հայաստանի վարչապետը չէր բացառել, որ փաստաթուղթը կարող է նաև ոչ թե կոնկրետ երաշխավոր ունենալ, այլ՝ երաշխիքների մեխանիզմ։ Առայժմ, սակայն, դրա մանրամասները չեն գաղտնազերծվել։