00:00:00

Վահե Ղազարյանը՝ Ձմեռ պապիկի դերում․ «Հրապարակ»

09:50, 13 դեկտեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։ Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։

Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։ ՆԳՆ-ն նաեւ սահմանել է, որ ներկայացման մեջ պարտադիր պիտի լինեն Ձմեռ պապիկը, Ձյունանուշը եւ տոնածառ, իսկ ներկայացման սցենարը պետք է համաձայնեցված լինի ոստիկանության հետ։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր