Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝
դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի(Բարեկամության էստակադա) երթևեկությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։