00:00:00

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

17:13, 12 դեկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ տպագրված նոր ձեռնարկի շնորհանդեսին, որը միտված է օգնելու ակտիվների բռնագրավման գործերով զբաղվող դատավորներին և դատախազներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր