00:00:00

Բաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

12:43, 30 նոյեմբեր 2023 Իրավական

Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեւարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը:

Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեւարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին:

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր