00:00:00

Կարող ես մուրճով ման գալ, ասել՝ ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն չկա՞, իսկ իմ՝ «վերացնել» բառը բռնություն է․ Բագրատյան

14:26, 28 նոյեմբեր 2023 Իրավական

Մեղադրողն ասում է՝ մեզ դուր չի եկել «վերացնել» բառը կամ «վերջացնել» բառը; Այս մասին, այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այն հանրահավաքին, որտեղ, ըստ մեղադրանքի ինքը բռնության կոչ է արել:

«Այսինքն դու կարող ես մուրճը վերցնես, ման գաս, ասես՝ գրանիտ կրծեք, ասֆալտ կրծեք, այդտեղ բռնուևթյուն մենք չենք տեսել, եւ գուցե ճիշտ է, որ չենք տեսել, դա քաղաքական խոսք է, չնայած իշխանության խոսք է: Բայց իմ խոսքի մեջ «վերջացնել» կամ «վերացնել» բառերի մեջ մեղադրող կողմը բռնություն է տեսել:

Երբ պատգամավորն ասում է՝ ականջներդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, դրա մեջ էլ բռնություն չեն տեսել»,-ասաց նա:

«Այս ամբողջ դատական պրոցեսը ծաղր է»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։

Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր