Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա` նախատեսված մայթերը մաքրելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Նշվեց, որ տեխնիկան արդեն իսկ Երևանի քաղաքապետարանի հիմնարկի ենթակայության ներքո է:
Երևանի քաղաքապետարանի հաշվարկում առկա է նաև 38 վերապրոֆիլավորված աղցան մեքենա: