Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակին։
«Երկու պացիենտի վիճակը բավականին ծանր է, երեկ ես գտնվում էի մաշկաբանության կենտրոնում, հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով։ Ցավոք, թե՛ առողջական վիճակը, թե՛ այրվածքների վիճակը բավականին բարդացնում է ընթացքը։ Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինման», - նշեց նախարարը։
Լրագրողների այն հարցին, թե տեղյա՞կ է՝ ինչից են առաջացել այրվածքները՝ նախարարը պատասխանեց, որ դա իրեն ուղղվելիք հարց չէ.«Այդ հարցերն ուղղեք պատկան կառույցներին։ Այն ամբողջ տեղեկատվությունը, ինչը վերաբերում էր նրանց առողջական վիճակին, ես հայտնեցի։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը ծանր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։