00:00:00

Մկրտության մեծ արարողություն. 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով

13:06, 12 նոյեմբեր 2023 Հասարակություն

Նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ Հայտնում են Մասյացոտնի Թեմի Տեղեկատվական համակարգից:

Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսեցին Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։ 

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ հայտնել էր, որ 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը 7 կնքահայրերով ու 7 քահանաներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր